Kirakos Mardjimekyan 1939-2009 Անհավատալի է, բայց իրական է ամենադաժանը, երբ մի քանի օր արաջ մի անհուն ցավի, մրմուռի նման տարածվեց մեր բոլորի կողմից սիրված Կիրակոս Մարջիմեկյանի մահվան լուրը: Մեզանից անդարձ ճամփով, ծանր հիվանդությունից հետո վաղաժամ անմոռանալի հեռացավ Կիրակոսը: Կիրակոս Մարջիմեկյանը ծնվել է Բեյրութում 1939 թ-ի հուլիսի 29 ին Սարգիս եվ Օժեն Մարջիմեկյան ընտանիքում: 1946թ-ին Մարջիմեկյան ընտանիքը գաղթում է Հայաստան: 1992 թ-ին գաղթելով Ամերիկա բնակություն է հաստատում Լոս Անջելես քաղաքում: Երկարատեվ հիվանդությունից հետո, 2009թ- ի փետրվարի 24 ին կյանքից հեռացավ մեր սիրելի Կիրակոս Մարջիմեկյանը: Խորին հարգանք եվ խունկ՝ քո պայծառ հիշատակին սիրելի Կիրոս քեռի:
|